18 Հունվարի, 2022
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր օրենսդրական կարգավորումներով դյուրացնել ժառանգատուների մահվան դեպքում ժառանգություն ստանալու ընթացակարգերը:

Առաջարկվող փոփոխությամբ քաղաքացու ինքնությունը մահվան պահից առնվազն մեկ ամսվա ընթացքում չհաստատվելու դեպքում ժառանգության բացման օրը կհամարվի ոչ թե մահվան օրը, այլ մահվան պետական գրանցման օրը: Կարգավորումը չի տարածվելու այն դեպքերի վրա, երբ օրենքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ արդեն իսկ կա ժառանգություն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին նոտարին ներկայացված դիմում:

Նախաձեռնությունը հեղինակել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Տաթևիկ Գասպարյանը, Լենա Նազարյանը և Նարեկ Բաբայանը:

kotayk

Լրահոս