29 Հունիսի, 2020

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու վաղը գումարվելիք Ազգային ժողովի արտահերթ նիստին։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

«Եթե բերվող նախագծերը նախորդ փաթեթի մի մասն են, իմաստ չունի, որովհետև նախորդին չենք մասնակցել»,- ընդգծել է Սամսոնյանը։

Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նույնպես կբոյկոտի նիստը՝ ոչ միայն չմասնակցելով դրան, այլ նաև մուտք չգործելով Ազգային ժողովի վարչական տարածք:

kotayk

Լրահոս