26 Նոյեմբերի, 2021

Mnews.am էլեկտրոնային կայքը շարունակում  է հանդիպումները  համայնքների խոշորացման և ավագանու ընտրություններին մարզերում:Ընտրությունները լավ առիթ են արժևորելու մարդու անցած ուղին,գնահատելու նրա կատարած աշխատանքն ու ճիշտ որոշում կայացնելու։Դեկտեմբերի 5-ին  Սպիտակ խոշորացված համայնքի  ավագանու կայանալիք ընտրություններում «Իմ հզոր համայնք»կուսակցության ցուցակը գլխավորում է Գագիկ Սահակյանը ով նաև 13 տարի հաջողությամբ ղեկավարել է Սպիտակ քաղաքը,Գագիկ Սահակյանը իր հայրենիքի խնդիրներով  ու հոգսերով ապրող մարդ է,ով պատրաստ է իր ծառայությունը մատուցել իր երկրին,կանգնել ժողովրդի կողքին ցանկացած պահի։

Նշենք,որ Սպիտակ խոշորացված համայնքի ձևավորման արդյունքում Սպիտակ համայնքին միանալու է ևս 20 գյուղական համայնք՝ Արջահովիտ, Արևաշող, Գեղասար, Գոգարան, Լեռնանցք, Լեռնավան, Լուսաղբյուր, Հարթագյուղ, Խնկոյան, Ծաղկաբեր, Կաթնաջուր, Մեծ Պարնի, Նոր Խաչակապ, Շենավան, Շիրակամուտ, Ջրաշեն, Սարալանջ, Սարահարթ, Սարամեջ, Քարաձոր։

Նրա հետ հարցազրույցը՝ստորև․

-Պարո՛ն Սահակյան,ինչո՞ւ որոշեցիք մասնակցել Սպիտակ խոշորացված համայնքի ավագանու ընտրություններին։ 

-Նոր մարդ չեմ Սպիտակում,ինչպես գիտեք, շուրջ 13 տարի ղեկավարել եմ Սպիտակ համայնքը,երեք անգամ անընդմեջ վերընտրվել եմ։ Անհանգստացած լինելով իմ համայնքի վաղվա օրով՝ որոշեցի,որ չպետք է շեղվեմ իմ նպատակներից և հետամուտ լինեմ այն ծրագրերի շարունակականության ապահովմանն ու իրականացմանն,որոնց համար տարիներ շարունակ չեմ խնայել ջանք ու եռանդ։

Մասնակցում եմ այս ընտրություններին,քանի որ առաջին հերթին սիրում եմ իմ հայրենիքը,ունեմ  աշխատանքային փորձ, գրագետ ու փորձառու թիմ  և կարծում եմ կարող եմ օգտակար լինել հայրեինքիս իմ համեստ ներդրումն ունենալով նրա զարգացման  գործում։ Այս տարիների ընթացքում իմ աշխատանքով ապացուցել եմ,որ կարող եմ աշխատել և կանգնել ցանկացած բնակչի կողքին որպես համայնքի ղեկավար և որպես սպիտակցի Գագիկ Սահակյան։ Այո, որոշել եմ մասնակցել մեր քաղաքական թիմով ՝ «Իմ հզոր համայնք»կուսակցությունով և «Միասին կարող ենք․․․ »կարգախոսով։ Ինչ վերաբերում է իշխանությունը  բարեհաճ է նախկիների նկատմամբ,թե չէ,դա ինձ շատ քիչ է անհանգստացնում, խոշորացված համայնքում  շատ կիսատ գործեր ունեմ,որոնք սպասում են իրենց վերջնական հանգուցալուծմանը։

Մենք վճռական ենք,ունենք կամք գրագետ ու փորձառու թիմով,հավատով ու ստեղծագործ աշխատանքով,կյանքի կոչելու շատ ծրագրեր։Ոչ մեկի աշխատանքը չեմ ուզում սևացնել,սակայն եթե չունեն թիմ, փորձ,այն էլ արդեն խոշորացված համայնքի ղեկավարի փորձ,ուղղակի որպես սպիտակցի չեմ պատկերացնում այս նոր թիմի կառավարումը։ Երբեք իմ հանդիպումների ժամանակ ոչինչ չեմ խոստանում,այլ՝ քննարկում ենք մեր ծրագրերը,որոնք իրատեսական են և իրագործելի։

-Տասներեք տարի աշխատելով որպես քաղաքապետ,չե՞ք ունեցել բացթողումներ։

-Շուրջ 13 տարի լինելով Սպիտակ համայնքի ղեկավար՝ արել եմ հնարավորը համայնքիս ու նրա բնակիչների համար,եղել եմ բաց  ինքս ինձ և համաքաղաքացիներիս հանդեպ՝ չխուսափելով առկա խնդիրներն ու բացթողումները բարձրաձայնելուց։ Թերացումներ միշտ էլ լինում են և ինչպես ասում են չի թերանում նա,ով ոչինչ չի անում։ Այժմ էլ,հաշվի առնելով ներկայիս բարդ ժամանակաշրջանն ու մեր առջև ծառացած մարտահրավերները,ես իմ պարտքն եմ համարում կանգնել համայնքիս կողքին։Չեմ կարող Սպիտակ խոշորացվող համայնքը թողնել արկածախնդրության հույսին։

-Հաշվի առնելով համայնքների խոշորացումը,բնականաբար մի քանի գյուղական  համայնքներ միանում են միմյանց: Ո՞րքանով եք տիրապետում մյուս համայնքների ենթակառուցվածքներին ու նրա խնդիրներին:

Ես մեր տարածաշրջանի բոլոր գյուղական համայնքները շատ լավ գիտեմ և գիտեմ յուրաքանչյուրի խնդիրները, ինչպես իմ համայնքի դեպքում և բացի այդ  յուրաքանչյուր գյուղ ես այցելում եմ և յուրաքանչյուր բնակչի հետ զրուցելով տեղում ծանոթանում եմ հիմնախնդիրներին և լուծումներ նախապատրաստում, ընտրվելու դեպքում կտրվի համապատասխան ընթացք:Կարևորելու ենք խոշորացվող համայնքի մեջ ներառված  բոլոր բնակավայրերի  խնդիրները, որոնց  մեկ առ մեկ ծանոթացել ենք  և կառուցել  մեր ծրագրային դրույթները, հենց այդ խնդիրների վրա, որ ընտրվելու պարագայում առաջիկայում լուծում տրվի:

-Պարո՛ն  Սահակյան, ի՞նչպես է անցնում քարոզարշավը, կա հավասար պայմաններ մրցապայքարին մասնակցելու համար:

-Միանշանակ այո՛ լարվածություն չկա թեկնածուների միջև, բոլորս հանգիստ ու խաղաղ մթնոլորտում իրականացնում ենք մեր հանդիպումները ժողովրդի հետ։ Մեր ժողովուրդը իմաստուն է և առանց արհեստական միջամտությունների նա գիտի թե ով կարող է առավելագույն աշխատանքները իրականացրել, քանի-որ այս տարիներին նա տեսել է, թե ով -ով է, ինչ ճանապարհ է անցել ու  ինչ կարող է ապագայում իրականացնել հանուն համայնքի և ի շահ ազգաբնակչության:Ունեմ ձևավորած թիմ,ժողովուրդը այս տարիների ընթացքում տեսել է իմ և իմ թիմի աշխատանքը,երեք անգամ վերընտրվել եմ որպես Սպիտակի քաղաքապետ։ Իմ աշխատանքի գնահատականն է եղել իմ անընդմեջ վերընտրվելը։

-Այցելում եք գյուղական  համայնքներ,ինչպիսի՞ն է տրամադրվածությունը բնակիչների,կա՞ հավատ վաղվա օրվա նկատմամբ։Ի՞նչ խոստումներ եք տալիս։

-Հուսահատություն է,սոցիալական ծանր վիճակ,չկան աշխատատեղեր, շատ ու շատ խնդիրներ,ինչ վերաբերում է նախընտրական խոստումներ տալուն, մեր ժողովուրդը ինձ լավ է ճանաչում և գիտի իմ կատարած այս տարիների աշխատանքը:Ես աշխատել եմ բաց և թափանցիկ և միայն այսօր չէ, որ ընտրություններին ընդառաջ բարձրաձայնում եմ,հակառակը ՝ տարիների  իմ  կատարած համայնքային նշանակության ծրագրերը այնքան խոսուն են,որ  դրանց արդյունքն է,այսօր ինձ հնարավորություն  տվել  ժողովրդի առաջ պարզ ու շիտակ հանդես գալու և բաց ճակատով  ժողովրդիս  վստահության քվեն ակնկալելու:Իսկ  մեր ժողովորդը իր խոսքը կասի դեկտեմբերի հինգին:

-Պարոն Սահակյան, մի փոքր խոսենք  Ձեր նախընտրական ծրագրային դրույթների մասին:

Մեր տեսլականն է ունենալ միասանական հեռանկարային և կայուն զարգացող համայնք,առավել  թափանցիկ մասնակցային և արդյունավետ կառավարմամբ: Համայնքային զարգացումը հնարավոր է հավաքական ջանքերի համադրումով, համատեղ գործողություններով՝ ուղղված ընդհանուր խնդիրների լուծմանը:Մենք հավատացած ենք Սպիտակ խոշորացված համայնքի բարեկարգ ապագան և հանձնառու ենք առավել բարեկեցիկ՝ առաջնություն տալով հետևյալ ուղղություններին՝ քաղաքաշինության,կոմունալ տնտեսություն,գյուղատնտեսություն, առողջապահական,տարածքային զարգացում, կրթություն, մշակույթ, սպորտ, սոցիալական ոլորտ և զբոսաշրջություն, մենք այս կարևորագույն ոլորտներում գերնպատակ ենք դրել լուծել բոլոր խնդիրները, որոնք  մեր ծրագրային  դրույթներում ամբողջական ներառել ենք հատ առ հատ, որին  ավելի մանրամասն  կարող են ծանոթանալ  մեր  ազգաբնակչությունը և համոզված լինել, որ յուրաքանչյուր դրույթ, խնդիր և նպատակ դառնալու է լուծված հարց:

-Ի՞նչ կարգախոսով եք հանդես գալիս։

-Մեր կարգախոսն է, «Միասին կարող ենք ․․․»։Ես հաստատ համոզված եմ,որ եթե  սիրում ես քո բնակավայրը,ցանկություն ու կամք ունես աշխատելու,ապա անպայման կհասնես արդյունքի։

Կոչ եմ անում մեր բոլոր ընտրողներին ցուցաբերել ակտիվ մասնակցություն,կատարել ճիշտ ընտրություն,յուրաքանչյուրի ձայնը կարող է վճռորոշ լինել։

-Պարո՛ն Սահակյան,կարելի է ասել հաշված օրեր են մնացել, քարոզարշավը մոտենում է ավարտին,ինչպե՞ս կգնահատեք  ընտրություններում Ձեր հաղթելու  հնարավորությունները։

-Մեր հնարավորությունները շատ բարձր եմ գնահատում,մենք գնում ենք հաղթանակի,ասեմ ավելին՝ հաղթելու ենք և դա լինելու է ոչ թե իմ և իմ թիմի,այլ՝ խոշորացված համայնքի յուրաքանչյուր բնակչի հաղթանակը։

-Ո՞րն է Ձեր կոչը ընտրողներին։

-Ցանկանում եմ,որ մեր համաքաղաքացիները գնահատեն ու չմոռանան  մեր իրականացրած  աշխատանքներն այս տասներեք տարիների ընթացքում։Ամպայման թող հիշեն  ինչպիսին էր համայնքը մինչ 2008 թվականը և ինչպիսին է այն այսօր։ Թող չլսեն սուտ  խոստումներ տվողներին,չապակողմնորոշվեն։

Բոլորին հորդորում եմ,և ինչու ոչ՝ պահանջում եմ ակտիվ մասնակցել ընտրություններին,քվեարկել հանուն բարեկեցիկ ապագայի,հանուն իրենց երեխաների վաղվա օրվա։

Mnews.am

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

kotayk

Լրահոս