9 Օգոստոսի, 2022
«4-րդ իշխանություն»-ը գրում է․

Խաչատուր Սուքիասյանի մտերիմները ամեն ինչ կարող են, ճիշտ այնպես, ինչպես ժամանակին Սերժ Սարգսյանի Վաչոյի մտերիմներն էին կարողանում անել ամեն ինչ։ Այս իմաստով բան չի փոխվել, միայն հին անուններն են մոռացվել, և նոր անուններ են հայտնվել ասպարեզում։ Սերժի Վաչոյին փոխարինելու է եկել Նիկոլի Գռզոն։ Եվ եթե Սերժի Վաչոն առանձնապես լավը, արդարամիտ, կիրթ ու զարգացած լինելու կոմպլեքսով չէր տառապում, ապա Գռզոյի դեպքում այս ամենին զուգահեռ առկա է այս կոմպլեքսը, ըստ այդմ՝ հավակնությունը տարբերվել իշխանության օլիգարխներից։ Այս իմաստով Սերժի Վաչոյի տեսակն ավելի ընկալելի է, քան Գռզոյինը, որովհետև առաջինը պակաս վտանգավոր է հանրային օրգանիզմը քայքայելու տեսակետից, քան երկրորդը։ Ինչո՞ւ, որովհետև կոռուպցիայի դեմ պայքարել միշտ կարելի է, հնարավոր է նույնիսկ արդյունքներ գրանցել, իսկ մանիպուլյացիայի ու մեծամիտ տգիտության դեպքում շանսը գրեթե զրոյական է։

kotayk

Լրահոս