12 Նոյեմբերի, 2016
  • «ՊԵԿ նորանշանակ նախագահ Վարդան Հարությունյանը 2017 թվականի պետական բյուջեի քննարկումների ժամանակ Ազգային ժողովի տարածք էր մուտք գործել իր ծառայողական RANG ROVER մեքենայով: Նշենք, որ շատ քիչ պաշտոնյաների է նման շքեղ հնարավորություն ընձեռնվում:

ԱԺ-ում գործող անվտանգության կանոնների համաձայն` ԱԺ մի շարք պաշտոնյաներից զատ ծառայողական մեքենայով տարածք մտնելու իրավունք ունեն Ազգային անվտանգության խորհրդի անդամները, Ամենայն հայոց կաթողիկոսը, Երևանի քաղաքապետը, Վերահսկիչ պալատի նախագահը: Մնացած բոլոր դեպքերում ԱԺ նախագահն ինքն է որոշում՝ ում տալ նման արտոնություն, ում՝ ոչ, և համապատասխանաբար արտոնյալ պաշտոնյաների մեքենաների պետհամարանիշները տրվում են ՀՀ ՊՊԾ ղեկավարին, ում ենթակայության տակ գտնվող ծառայողներն էլ հսկում են ԱԺ մուտքերը:

Ani Product

Նշենք, որ նախարարները ԱԺ-ի Դեմիրճյան փողոցի մուտքից ոտքով են մտնում տարածք: ՊԵԿ նախագահի կարգավիճակը նախարարներից ցածր է, քանի որ այն կառավարությանն առընթեր մարմնի ղեկավար է: Իսկ թե ինչով էր Վարդան Հարությունյանը արժանացել Գալուստ Սահակյանի այդ շնորհին, դժվար չէ կռահել՝ բիզնես ունեցող որ պաշտոնյան չի զգուշանա հարակային և մաքսային ծառայությունների ղեկավարից կամ չի ցանկանա նրան շնորհ անել: Հատկապես որ Վարդան Հարությունյանն առաջին անգամ մտնելով ԱԺ՝ հայտարարեց. «Խաղի կանոն է փոխվել, և այդ խաղի կանոնը ես եմ ֆիքսում»:

Ani Product

Ի դեպ, ԱԺ-ում նույն արտոնությունն ուներ նաև ֆինանսների նախկին սուպերնախարար Գագիկ Խաչատրյանը: Փաստորեն Վարդան Հարությունյանը նշանակվելուց անմիջապես հետո արժանացավ սուպեր պաշտոնյայի պատվին, ինչը հասու չէ կարգավիճակով իրենից բարձր շատ այլ պաշտոնյաների:

Իսկ ընդհանուր առմամբ, ԱԺ տարածք կարող են մուտք գործել ոչ միայն ԱԺ այն պաշտոնյաները, ում դա պաշտոնի բերումով է թույլատրվում, այլև նրանք, ովքեր իրենց «հեղինակություն» են համարում, և այդ հանգամանքն անվերապահորեն ընդունվում է նաև խորհրդարանի ղեկավարության կողմից: Օրինակ՝ ԱԺ տարածք մեքենայով է մտնում նաև ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը, բայց շարքային ոչ բոլոր պատգամավորներին է նման հնարավորություն ընձեռնվում»:

Լուսանկարը՝  armtimes.com-ի

 

Կիսվեք նյութով՝

Լրահոս