25 Հուլիսի, 2017
 Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվել է «Անալիտիկ» լրատվական կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի դատավճիռը: Նա դատապարտվել է 1,5 տարվա ազատազրկման:

ՎՏԲ բանկից շորթման համար Անի Հովհաննիսյանն անմեղ ճանաչվեց, դատարանը Անի Հովհաննիսյանին մեղավոր ճանաչեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի և նրա կնոջ մասին արատավորող տեղեկություններ չտարածելու սպառնալիքով նրանից գումար շորթելու մասով և դատապարտեց 1,5 տարվա ազատազրկման:

Ani Product

Նրա շահերի պաշտպանը հայտարարել է, որ դատավճիռն անպայման բողոքարկվելու է:

Ani Product

Հիշեցնենք, որ Անի Հովհաննիսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով և 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1 կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Կիսվեք նյութով՝

Լրահոս