Անկախության զորահանդեսը Հանրապետության հրապարակում

1

ՀՀ անկախության 25 ամյակի տոնակատարությունների շրջանակում այսօր Ժամը 11.00-ից Հանրապետության հրապարակում մեկնարկեց անկախության տոնին նվիրված զորահանդեսը, որտեղ ցուցադրվեցին հայկական զինված ուժերի ռազմաարդյունաբերական նմուշները, օդուժի հնարավորությունները: Զորահանդեսին ներկա էր երկրի բարձրագույն ղեկավարությունը, ՀՀ եւ ԼՂՀ նախագահներ Սերժ Սարգսյանը, Բակո Սահակյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, գործադիրի, օրենսդիրի ղեկավարները, անդամները, ուժային կառույցների ղեկավարները: