19 Ապրիլի, 2020
Մարգարիտա Գրիգորյան. Կենդանակերպի նշանը՝ Ծելետուզիկ:

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի անհարմար իրադարձություններով:

Ani Product

Երկուշաբթի օրը կհայտարարեք, որ Հանրային հեռուստատեսությունը մեդիադաշտի Մայր տաճարն է, և նրան քննադատելը սրբապղծություն է:

Ani Product

Երեքշաբթի օրը Հ1-ի՝ Վատիկանի թեմի առաջնորդը իր զորակցությունը կհայտնի ձեզ և կօծի ձեր հերոսական աշխատանքը:

Չորեքշաբթի օրը լայվ կմտնեք՝ Հ1-ի առավելությունները պատմելու համար, բայց հետո տուալետ գնալիս կմոռանաք անջատել հեռախոսը:

Հինգշաբթի բեղմնավոր օր է. վարչապետի ուղերձների հեռարձակման բոլոր կապուղիները էքսկլյուզիվ իրավունքներով 5 տարով կվաճառեք Mishik & bombany օֆշորային ընկերությանը:

Ուրբաթ օրը կհայտարարեք, որ ով զզվում է Հ1-ից ու ի վիճակի չէ այն դիտել, կարող է յոլա գնալ նրա փոարինիչներով՝ Armenia Tv, ArmNews, 5-րդ ալիք, Հ2:

Շաբաթ օրը և կիրակին կանցկացնեք ինքնալիկվիդացման պայմաններում. անպայման դիտեք «Ստվերներն անհետանում են կեսօրին» ֆիլմը:

4 RD.am

 

Կիսվեք նյութով՝

Լրահոս