6 Ապրիլի, 2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտնեց, որ կորոնավիրուսով վարակվելու դեպքերը Հայաստանում նվազում են, և հնարավոր է՝ լավ լուր ունենանք կորոնավիրուսի մասով։

Ani Product

Վարչապետը նշեց, որ այսօր գրանցվել է 11 դրական դեպք, որն աննախադեպ քիչ է վերջին օրերում գրանցված դեպքերի համեմատ։ Փաշինյանի խոսքով՝ պետք է առավելագույնը սահմանափակենք մեր գործողությունները առաջիկա շաբաթում։

Ani Product

Վարչապետն ընդգծեց, որ երեկ ընդհանուր առմամբ եղել է 263 թեստավորում, որից դրական է եղել 11-ը։

Չինարի- Համով,հոտով,տնավարի

«Սա լավ լուր է այսօրվա համար, բայց արդյոք այս դինամիկան մենք կունենա՞նք վաղը, մյուս օրը։ Եթե այս դինամիկան լինի, կնշանակի, որ մենք համաճարակի ողնաշարը ջարդել ենք։ Բայց այս ինֆորմացիան կիսում եմ ձեզ հետ՝ կոչ անելու, որ այս մի շաբաթը հնարավորինս խիստ պահենք սահմանափակումները, և եթե մենք վաղը և մյուս օրն այսպիսի դինամիկա ունենանք, կսկսենք մտածել բնականոն կյանքի վերադառնալու մասին։

Եթե այդ դինամիկան զուգակցվի Այ-Թի գործիքներով, որոնք մենք հիմա ստեղծում ենք օրենսդրական հայտնի փոփոխությունների բերումով, հնարավոր է, և դա մեր ռազմավարությունն ու ցանկությունն է, որ նույնիսկ կորոնավիրուսի գոյության պայմաններում մենք կարող ենք վերադառնալ լիարժեք կյանքի՝ վստահ լինելով, որ տարածում այլևս թույլ չենք տա»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նաև հաղորդեց, որ մեկ մահվան դեպք է գրանցվել։ 68-ամյա մեր հայրենակիցն ունեցել է կորոնավիրուս և ուղեկցող խրոնիկ հիվանդություններ՝ շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտենզիա և այլն։

Լրահոս