mnews

20 Հունվարի, 2018

«Ժամանակ» թերթը գրում է.

«Արմեն Սարգսյանին նախագահի պաշտոնում առաջադրելու Սերժ Սարգսյանի որոշումը բավական բուռն է ընդունվել բնապահպանների շրջանում: Բնապահպանները մտահոգված են, որ ընտրվելով նախագահի պաշտոնում՝ Արմեն Սարգսյանն ավելի ակտիվորեն կզբաղվի Հայաստանի բնության ոչնչացմամբ:

Ինչպես հայտնի է, Արմեն Սարգսյանը Ամուլսարի հանքավայրը շահագործող «Լիդիան Արմենիա»-ի խոշոր բաժնետերերից է, և հենց դրանով է պայմանավորված բնապահպանների անհանգստությունը:

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Չի բացառվում, որ առաջիկայում բնապահպանական որոշ կազմակերպություններ ակտիվ գործողություններ ծավալեն ընդդեմ նախագահի նոր թեկնածուի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս