3 Մարտի, 2018

«Ժամանակ» թերթը գրում է.

Ani Product

«Երևանի պետական համալսարանին հատուկ կարգավիճակ տալու արդյունքում Սերժ Սարգսյանին կհաջողվի նախագահի լիազորությունների ավարտից հետո էլ մնալ մայր բուհի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնում։

Ani Product

Սերժ Սարգսյանին այդ պաշտոնում մնալու համար կարող էին խոչընդոտել «Բարձրագույն կրթության մասին» օրենքով նախատեսվող փոփոխությունները, որով սահմանվում է, որ բուհերի կառավարման խորհրդի կազմում քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք չեն կարող լինել։ Սակայն վերջին պահին նախագծում փոփոխություններ են արվել և սահմանվել է, որ միայն ԵՊՀ-ի դեպքում կարգավիճակի և կառավարման առանձնահատկությունները սահմանելու է կառավարությունը։

Այսինքն՝ միայն ԵՊՀ-ին հատուկ կարգավիճակ է շնորհվելու, որը թույլ կտա, որ կառավարման խորհուրդը ղեկավարի Սերժ Սարգսյանը»։

Հայկական ժամանակ

Լրահոս