25 Ապրիլի, 2020
Այսօր՝ ապրիլի 25-ի առավոտյան ատամնաբուժական կլինիկաներից մեկի երիտասարդ աշխատակիցներն այցելել են նախօրեին հայտնի դարձած 82-ամյա Արտուշ պապի տուն:

Այցելությն տեսանյութում երեւում է, որ պապը ապրում է անմխիթար պայմաններում, չունի ոչ լույս, ոչ գազ:

Ani Product

«Ովքեր հնարավորություն ունեն եւ կարող են, խնդրում ենք օգնել Արտուշ Պապիկին։

Ani Product

Մենք այսօր այցելեցինք Արտուշ պապիկի տուն։

Սիրելի ընկերներ, լայվի նպատակը այն է, որ բոլորդ տեսնեք այս բարի պապիկի պայմանները, եւ ովքեր կարող են թող օգնեն Արտուշ պապիկին։

Կխնդրեմ՝տարածեք լայվը, եւ ովքեր հնարավորություն ունեն եւ կցանկանան օգնել, թող գրեն մեր ֆեյսբուքյան էջին, մենք կտրամադրենք կոնտակտներ։

Շնորհակալություն»,-ասված է տեսանյութին կից գրառման մեջ:

NEWS.am

Կիսվեք նյութով՝

Լրահոս