Կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 736-ի

3
goodwinbe

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցած մեկ օրում աճել է 73-ով՝ հասնելով 736-ի: Բուժվածների թիվը 43 է։ Փաստացի բուժվողների թիվը՝ 686 ։ Մահացել է 7 մարդ։ Բացասական թեստերի քանակն է 3258:

Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի պաշտոնական կայքը: