mnews

12 Նոյեմբերի, 2016

Ընդդիմությունը փորձում էր համախմբվել ու պայքարել իշխանությունների դեմ մի քանի տարի առաջ, բայց 2015-ի փետրվարին իշխանությունները ոչնչացրին այն՝ Գագիկ Ծառուկյանին հեռացնելով դաշտից:

Ani Product

Եթե ընդդիմությունն այնպիսի է, որ պետք է իշխանությունը նրան թելադրի կամ թույլ տա պայքարել, ավելի լավ է չլինի այդպիսի ընդդիմություն: Եթե իրենք մաքուր անցյալ չունեն, ու պիտի ասեն՝ դե լավ, հոպար ջան, դա ի՞նչ ընդդիմություն:

Ani Product

Գագիկ Ծառուկյանը կարծես թե ցանկանում է ակտիվ քաղաքականություն վերադառնալ, եւ դա կարող է ձեռնտու լինել իշխանություններին ոչ իշխանական դաշտը նորից համախմբելու եւ ընդդիմադիր էլեկտորատը վերահսկելու համար:

Եթե որոշել է, թող գա: Մենք ընկերներ ենք, եւ ասում եմ, որ ինքը պիտի որոշի: Բայց ես կտրականապես դեմ եմ եղել, որ քաղաքական դաշտում որեւէ մեկը սպասի, թե իրեն ինչ պիտի ասեն: Իսկ մենք նման խնդիր չունենք եւ հետեւում ենք, թե ինչպես է ձեւավորվում ընդդիմադիր դաշտը: Կարո՞ղ է կայանալ, մենք ուրախ կլինենք: Չե՞ն կարող, նույն իրավիճակը կլինի, ինչ կա հիմա՝ իրար կհայհոյեն, կոկորդ կկրծեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս