26 Հունվարի, 2018

«ՉԻ»-ն շարունակում է ահազանգեր ստանալ մայրաքաղաքի մանկապարտեզներում կատարվող դրամահավաքների մասին։ Այս անգամ զանգահարողները Էրեբունի վարչական շրջանի թիվ 64 մանկապարտեզից էին։ Ծնողների խոսքով՝ մանկապարտեզի տնօրեն Արմինե Իսրայելյանը մշտապես հրահանգում է գումարներ հավաքել, մշտապես դժգոհ է մնում հավաքված գումարներից և իր այդ դժգոհությունն արտահայտում է թե՛ ծնողների, թե՛ մանկավարժական կոլեկտիվի մոտ։

Ani Product

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ մանկապարտեզի տնօրենի ինքնավստահությունը այնքան էլ խոր արմատներ չունի, ուղղակի վերջինս թաղային հեղինակություն համարվող «Պիստ Արմենի» քույրն է, և նա տեղի-անտեղի հիշեցնում է այդ փաստը։

Ani Product

Մենք մեր հրապարակումներում  անդրադարձել  ենք այն հանգամանքին, որ  Էրեբունի վարչական շրջանի որոշ տնօրենների համար վերևներում ոչ թաղապետարանն է, ոչ էլ քաղաքապետարանը, այլ թաղի հեղինակություն հայտնի «Պիստ Արմենը»։ Նշել էինք, որ Էրեբունի վարչական շրջանի ղեկավար, վերոնշյալ անձի մտերիմ Դավիթ Գրիգորյանը հարցեր լուծելու հետ կապ չունի, և դա նրա փոխարեն անում է թաղային հեղինակությունը։ Իսկ ԱԺ նախկին պատգամավոր, Էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանից հետո «Պիստ Արմենը» կարծես թե ցանկանում է բացը լրացնել և հանդես գալ թաղում առաջին դեմքի դիրքերից։

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Լրահոս