14 Ապրիլի, 2020

Հոգեբուժական հետազոտությունների հիանալի նյութ

Ani Product

Ապրիլի 16-ը դառնալու է պողոսյան քրիստինեի աստեղային ժամը։ Այդ օրը նա՝ գեղացի աղջիկ, անգրագիտության և գժության մարմնացում, պետք է մարտնչի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ։ Երեկ կայացել է ապրիլյան պատերազմի մասնակիցների վրա կեղտ բռնելու հանձնաժողովի հերթական նիստը, որտեղ բաշխվել են ամսի 16-ի ներկայացման դերերը։ Ըստ այդմ՝ Սերժ Սարգսյանին ամենաճակատային հարցերը պետք է ուղղի պողոսյան քրիստինեն։ Նա այն պատգամավորն է, ով Փաշինյան Նիկոլի բերած բյուջեի մասին ասաց. եթե Դուք բերեիք մեկ նախադասություն անգամ, ես կողմ կքվեարկեի: Իսկ Հրայր Թովմասյանին անվանեց անգրագետ, որովհետև ՍԴ նախագահը Սահմանադրական դատարանը ճանաչել էր դատական իշխանություն։ պողոսյան քրիստինեին կողքից «դամ կքաշեն» սյունեցի կարապետյան տիգրանն ու քոչարյան անդրանիկը, իսկ նախկինների ժամանակ ՃՈ պետի տեղակալ խաչատրյան արմենին ցուցված է լռել: Սցենարը համաձայնեցված կամ կազմված է անձամբ Փաշինյան Նիկոլի կողմից, իսկ ընդդիմադիր պատգամավորներն ազատ են լինելու իրենց հարցադրումներում:

Ani Product

Հիրավի, պատմական օր է լինելու ապրիլի 16-ը։ Սարգսյան-պողոսյան երկխոսությունը կլինի այն, ինչ եթե տարեց կինը Յուրի Վարդանյանի հետ մրցեր ծանրաձող բարձրացնելով կամ Սևանի հոգեբուժարանի պացիենտը Տիգրան Պետրոսյանի հետ շախմատ խաղար։ Սպասենք, տեսնենք, թե ռազմական գործողությունների վերաբերյալ ինչ հարցեր կուղղի նախկին գլխավոր հրամանատար, պաշտպանության նախկին նախարար, հայկական երկու պետությունների պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանին դասալիքների իշխանության ոչ լիարժեք առողջ ներկայացուցիչը։

Նյութը՝ Shame .am-ի

Կիսվեք նյութով՝

Լրահոս