18 Հունվարի, 2017

Երևանի Արաբկիր վարչական շրջանն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում թեժ պայքար է սպասվում: Վերջին տվյալներով՝ ՀՀԿ-ում հանգրվանած Արտակ Սարգսյանը՝ ՍԱՍ-ի Արտակը, ստիպված կլինի մրցակցության մեջ մտնել Արաբկիրում իրապես հեղինակություն ունեցող անձանց հետ:

Ani Product

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այդ ընտրատարածքից պատգամավոր է առաջադրվելու Արաբկիրի նախկին թաղապետ, «Երիցյաններ» ընկերության սեփականատեր Ալբերտ Երիցյանը: Նա, հիշեցնենք, բավական մեծ ձայներով թաղապետ ընտրվեց: Իսկ թե ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններում որ ընտրացուցակով է առաջադրվելու որպես ռեյտինգային պատգամավորի թեկնածու, առայժմ հնարավոր չեղավ պարզել: Ալբերտ Երիցյանը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

Ani Product

Լուսանկարը՝  Shamshyan.com-ի

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Լրահոս