16 Նոյեմբերի, 2016

«Հրապարակ» թերթը գրում է. «Ժամանակին Սերժ Սարգսյանը, խոսելով Նորք-Մարաշում հայտնաբերված զինված խմբի մասին, ասել էր. «Էնպիսի հայտնի մարդկանց անուններ են տալիս, որ ուղղակի չգիտես ինչ անես»: Հնարավո՞ր է՝ նկատի ուներ նաև Սեյրան Օհանյանին, հարցրինք մեր աղբյուրին` հիշեցնելով լրատվամիջոցներում օրերս տեղ գտած արտահոսքը, թե կաթոլիկ եկեղեցու հոգևորական հայր Անտոնը տվել է նրա անունը։

«Չեմ կարծում, որ Սեյրան Օհանյանն այդ ամենի հետ որևէ կապ ունի, և հետո` Սերժ Սարգսյանն անուններ չհնչեցրեց, չէր էլ հնչեցնի, չնայած` կարծես հրաժարականից առաջ Սեյրան Օհանյանի հետ որոշ խոսակցություններ եղել են` հիմնականում կապված բանակում տեղ գտած խնդիրների, Հովնանյանի թաղամասում կառուցվող իր տան շինարարության հետ»:

Ի դեպ, ըստ լուրերի, Օհանյանը փոխել է մտադրությունը քաղաքականություն մտնելու մասով, ավելին` խոսակցություններ են գնում օրերս ստեղծված հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատարությունում նրա ներգրավման մասին»:

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Լրահոս