5 Ապրիլի, 2020
Այսօրվանից Հայաստանի Հանրապետության ամենամեծ և լավագույն հիվանդանոցներից մեկը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը սկսեց ընդունել կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտներին: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն միաժամանակ կկարողանա սպասարկել շուրջ 500 պացիենտի, այդ թվում 50 պացիենտի՝ վերակենդանացման բաժանմունքում:

Հաշվի առնելով կենտրոնի կադրային և տեխնիկական ներուժը՝ կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտները կստանան լավագույն որակի բժշկական օգնություն և սպասարկում, այդ թվում ուղեկցող հիվանդությունների մասով, քանի որ կենտրոնը բազմապրոֆիլ է:

Ani Product

Ցանկանում եմ ուժ և եռանդ կենտրոնի ողջ անձնակազմին:

Ani Product

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանը:

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Լրահոս