mnews

24 Դեկտեմբերի, 2016

«Փաստ» թերթի տեղեկություններով՝ դժգոհություն է հասունանում Արագածոտնի մարզի ՀՀԿ կառույցը ղեկավարող նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի նկատմամբ, ով երկրորդ պլան մղելով ՀՀԿ անդամներին՝ կուսակցության մարզային ռեյտինգային ցուցակները համալրել է անկուսակցական փողատերերով:

Կուսակցականները բողոքում են, որ տարիներ շարունակ իրենք են քրտինք թափել՝ ձայներ բերելու համար, սակայն այժմ ռեյտինգային ցուցակներում հայտնվում են Արագած Ախոյանը, Բազմասեր Առաքելյանը, Սարգիս Սահակյանի եղբայրը և այլք:

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Սարգիս Սահակյանը չի վերահսկում միայն կուսակցության ապարանյան թևը, որտեղ անվերապահ ազդեցություն ունեցող Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Գառնիկիչը դեռևս որոշում չի կայացրել, թե ում առաջադրի:

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս