3 Ապրիլի, 2020

Կոտայքի մարզի Ալափարս համայնքում մարտի 27-ին մահացած 59-ամյա կնոջ ամուսնու ու որդու մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Ալափարսի համայնքապետ Արտակ Սարիբեկյանը։

«Կնոջ մահվանից հետո ամուսնուն ու որդուն մեկուսացրել էին։ Կարծեմ՝ մահանալու հաջորդ օրը թեստ են արել ու դրական է եղել։ Նրանք տեղափոխվել են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց»,- ասաց համայքապետը։

Սարիբեկյանը հայտնեց, որ փորձաքննության արդյունքները եկել են, պարզվել է, որ կինը մահացել է ինֆարկտից։ Նա հայտնեց, որ համայնքում եւս մեկ բնակիչ է եղել կորոնավիրուսով վարակված. «Նա արդեն ապաքինվել է, նրա շրջանակն էլ պարզվել է։

Հիմա գյուղում խիստ վերահսկողությունն է։ Շատ քչերն են տներից դուրս գալիս, միայն խիստ անհրաժեշտության դեպքում»

 

kotayk

Լրահոս