19 Մայիսի, 2020

«ԱՄՀ գործադիր խորհրդի որոշումը նախատեսում է Հայաստանին անհապաղ հատկացնել 280 մլն ԱՄՆ դոլար»,- նշված է հիմնադրամի հայտարարության մեջ:

Հիմնադրամից հավելել են, որ «(այս ֆինանսավորմանը) հասանելիությունը իշխանություններին կօգնի կանխել կարճաժամկետ ռիսկերը եւ ռեսուրսներ կտրամադրի COVID-19 համավարակի անհետաձգելի սոցիալական եւ տնտեսական հետեւանքների լուծման համար»:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտարարել էր COVID-19 նոր կորոնավիրուսային ինֆեկցիայի բռնկման մասին: ԱՀԿ վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման ավելի քան 4,5 մլն դեպք, մահացել է 307 հազարից ավելի մարդ:

kotayk

Լրահոս