24 Մայիսի, 2020
 «Ավտոմեքենաները համարվում են փակ տարածք և որևէ տրանսպորտային միջոցում, եթե կա մեկից ավելի մարդ, ապա բոլորն անխտիր պետք է կրեն դիմակ: Անկախ նրանից՝ մեքենայի մեջ գտնվողները մի ընտանիքի անդամներ են, թե ոչ: Պահանջը չկատարողները կպատժվեն խստագույնս»,- ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով դիակներ ձեռք բերելու ֆինասնական դժվարություններին, նա կոչ արավ գնելու հնարավորություն չունենալու դեպքում տնային պայմաններում կարել ու կրել դիմակներ: «Եթե մենք պահպանենք դիմակներ կրելու ճիշտ հիգիենան, ձեռքերի մաքրության հիգիենան, ապա իրավիճակը հնարավոր կլինի վերահսկել»,- կոչ արավ Փաշինյանը՝ նշելով, որ այս ամենը կառավարության, կամ իր համար չի արվում, այլ մեր բնակիչների, մեր տարեցների առողջության ու կյանքի համար:
kotayk

Լրահոս