4 Նոյեմբերի, 2016

Երևանի պետական բժշկական համալսարանում այսօր տեղի ունեցավ ԵՊԲՀ խորհրդի նիստը, որի ընթացքում, ինչպես և կանխատեսվում էր, Առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը միաձայն ընտրվեց բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար:
Նախքան այդ ԵՊԲՀ հոգաբարձուների խորհուրդը միաձայն ընդունեց բուհի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի` ռեկտորի պաշտոնից ազատվելու մասին դիմումը:
Հիշեցնենք, որ ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանն է։ Խորհրդի կազմում է նաև Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

«Ես շնորհակալություն հայտնեցի նախկին ռեկտորին՝ չորս տարի պաշտոնում աշխատելու համար։ Նա լուրջ գիտնական է, պրոֆեսոր, և կշարունակի աշխատել իր մասնագիտությամբ»,–  նշեց Սփյուռքի նախարարը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես են ճանապարհել նախկին ռեկտորին։

kotayk

Լրահոս