28 Հուլիսի, 2017

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի պահածոների «Բորոդինո» գործարանը հայտնվել է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկում: Ըն­կերությունը նշված ցանկում հայտնվել է այս տարվա փետրվարի 24-ից և կմ­նա մինչև օգոստոսի 24-ը:

«Ժողո­վուրդ»-ը տեղեկացավ, որ «Հայաստա­նի «Բորոդինո» պահածոների գործա­րան»-ը խախտել է «Գնումների մա­սին» ՀՀ օրենքի դրույթը, և գնման գործընթացի շրջանակում պահածոնե­րի գործարանը ներկայացրել է կեղծ տվյալ:

Տեղեկացնենք, որ այս ընկերու­թյունը ֆինանսական խնդիրների պատ­ճառով սնանկ է ճանաչվել, և հիմա պետական գնումներին մասնակցելու իրավունքից առժամանակ զրկելն էլ ավելի կխորացնի նրանց ֆինանսա­կան ծանր վիճակը: Մինչ այդ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ իրան­ցի մի գործարար մտադիր է գնել պա­հածոների գործարանը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

kotayk

Լրահոս