17 Հունիսի, 2020

Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ այսօրվա դատական նիստն ավարտվել է, փաստաբանները ժամանակ են խնդրել գործի նյութերին ծանոթանալու համար:

Պաշտանները նշեցին, որ նիստը կշարունակվի վաղը 16:00-ից: Ծառուկյանը ևս հեռացավ դատարանի շենքից՝ առանց որևէ մեկնաբանություն տալու:

Ծառուկյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 154.2 հոդվածով՝ ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը:

 

kotayk

Լրահոս