27 Ապրիլի, 2020
Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի «Նաիրիի» բժշկական կենտրոնի աշխատակիցներից մեկը վարակվել է կորոնավիրուսով, շրջանակը պարզվում է։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեց Եղվարդ համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Հարությունյանը։

Հարությունյանն ասաց, որ վարակվածը հիվանդանոցի օպերատորն է, որը վարակվել է իր ամուսնուց։ Հաստատված վարակակիրներ են նաեւ քաղաքացու եղբայրը եւ եղբոր կինը։

«Այս պահին ԲԿ-ի աշխատակիցները թեստավորվում են»,- ասաց Հարությունյանը։

kotayk

Լրահոս