mnews

5 Ապրիլի, 2020
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N298 որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, հաշվի առնելով Պարետի՝ 2020 թվականի մարտի 20-ի  NՑ/17-2020 ցուցումը և 2020 թվականի մարտի 31-ի N27 որոշումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի ապրիլի 2-ի N747-Ա, 2020 թվականի ապրիլի 3-ի N758-Ա, N788-Ա հրամանների վրա 2020 թվականի ապրիլի 2-ին և 4-ին իրականացված  մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝
1. Վեց ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատակնող մասնաճյուղերի (սուպերմարկետների) գործունեության ծավալումը՝
1. «ՆՈՒՆՈՒՇ» ՍՊԸ՝ ք․ Երևան, Վ․ Շենգավիթ 2-5/2,
2. «ՏԻԳՐԱՆՈՒՀԻ ԹԵՎԱՆՅԱՆ» ԱՁ՝ ք․ Երևան, Վ․ Շենգավիթ 2-5/2,
3. «ՇՈԿՈ» ՍՊԸ՝ ք․ Երևան, Արշակունյաց 52,
4. «ՍԻԹԻ» ՍՊԸ՝ ք․ Երևան, Կոմիտասի 60/2։
2. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։
3. Տնտեսվարողների գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։
4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»։
kotayk

Լրահոս