4 Մայիսի, 2020

Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց բուժօգնության համար հիվանդանոցային համակարգում առկա է մոտ 350 ազատ մահճակալ, քաղաքացիների մի մասը բուժում է ստանում հյուրանոցներում:

Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

«Երեկվա դրությամբ ունենք թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված 9 քաղաքացի, 35 ծայրահեղ ծանր և 65 ծանր վիճակում գտնվող քաղաքացի: Մեկուսացման վայրերում ունենք մոտ 2 000 քաղաքացի: Ունենք մոտ 350 ազատ մահճակալ՝ հիվանդանոցային համակարգում, քանի որ քաղաքացիների մի մասն իրենց բուժօգնությունը ստանում են հյուրանոցներում, որովհետև որևէ սիմպտոմ չունեն: Եվ այդ մոտեցումը դեռ շարունակվելու է մոտ ժամանակներս՝ քանի դեռ մենք ունենք հյուրանոցային և մահճակալային ֆոնդ»,-ասաց Թորոսյանը:

Ասիմպտոմ, թեթև դեպքերը ստանալու են բուժօգնություն հիվանդանոցներում: Նախարարը նշեց՝ դա անվանում են չակերտավոր բուժօգնություն, քանի որ պացիենտներն ըստ էության որևէ բուժօգնություն չեն ստանում: Միջին և ծանր աստիճանի քաղաքացիները բուժվելու են հատուկ կորոնավիրուսի համար առանձնացված մահճակալային ֆոնդի վրա, որը հնարավոր է նաև, որ ավելանա: Սակայն այս պահի դրությամբ նման վերջնական որոշում չկա: Այն ներառում է 6 բժշկական կենտրոն՝ Երևանում և Արտաշատում, ինչպես նաև Կապանում, Վանաձորում, Գյումրիում եղած ինֆեկցիոն հիվանդնոցները կամ առանձին ինֆեկցիոն բաժանմունքները:

kotayk

Լրահոս