Մուրադյանը երեկ մեր զրույցում ասաց, որ հիվանդ է եւ ընտրություններին մասնակցելու համար դեռ քննարկումներ չի ունեցել: Խնդիրն այն է, որ Արարատի մարզից ցանկանում են առաջադրվել նաեւ Հովիկ Աբրահամյանը կամ նրա որդին՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը: Նույն ընտրատարածքում ցանկանում է առաջադրվել Հ. Աբրահամյանի զարմուհին՝ պատգամավոր Կարինե Պողոսյանը եւս:
Այդ մարզում առաջադրվելու ցանկություն ունեն նաեւ «Ավշարի» սեփականատեր եղբայրներ Արամայիս եւ Արայիկ Գրիգորյանները: Իսկ ինչ վերաբերում է Մ. Մուրադյանին, ապա վերջինս, մեր տեղեկություններով, փորձում է հաղթահարել Աբրահամյանների հետ ունեցած անհարթ հարաբերությունները եւ ստանալ Սերժ Սարգսյանի համաձայնությունը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում