4 Նոյեմբերի, 2016

«Հրապարակ»-ը գրում է.

«Հովիկ Աբրահամյանը կարողացել է «ջրել» սկանդալային պատմությունների «հերոս» եղբորորդու՝ Արարատի ոստիկանապետ Արսեն Աբրահամյանի մասնակցությամբ վերջերս տեղի ունեցած ծեծի գործը։

Վերջինս որոշ շրջանակներում գլուխ է գովել, թե «էդ էր մնացել լրագրողների գրածով գլխիս գործ սարքեին»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Արսեն Աբրահամյանն իր վարորդի և քրեական հետախուզության աշխատակցի հետ ծեծի էր ենթարկել քրեագետ Եսայի էլոյանին՝ հրահանգն արագ չկատարելու համար»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

kotayk

Լրահոս