mnews

23 Մայիսի, 2017

Սերժ Սարգսյանը, հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված` Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը` որոշել է Հովհաննես Հովսեփյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար:

ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎ` 28  հունվարի, 1973թ.

ԾՆՆԴԱՎԱՅՐ` ք. Իջեւան

Կրթություն

1990-1995թթ. – Երեւանի պետական համալսարան, իրավաբանական ֆակուլտետ։

1996-1998թթ. – ՌԴ Նախագահին առընթեր պետական ծառայության ռուսաստանյան ակադեմիա։

2002-2003թթ. – ՌԴ Նախագահին առընթեր պետական ծառայության ռուսաստանյան ակադեմիայի հայցորդ։

2003թ. ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 10 գիտական հոդվածների հեղինակ է։

Աշխատանքային գործունեություն

1996-2002թթ. – ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական բաժնում որպես առաջին կարգի մասնագետ, առաջատար մասնագետ, պետաիրավական վարչության գլխավոր մասնագետ, խորհրդատու։

2002-2006թթ. – ՀՀ Նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետ:

2003-2004թթ. – դասավանդել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում։

2006թ. մարտ – 2007թ. փետրվար – «Ալյանս» խորհրդատվական կենտրոնի նախագահ։

2007թ. փետրվար – 2007թ. դեկտեմբեր – ՀՀ Տարածքային կառավարման նախարարի խորհրդական։

2007-2008թթ. – ՀՀ Տարածքային կառավարման նախարարի տեղակալ։

23.05.2008-03.10.2016թթ. ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար։

03.03.2016 -08.10.2016 թվականներին` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ:

Պարգեւներ եւ կոչումներ

2003թ.-ին ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

2013թ.-ին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

ՀՀ Պաշտպանության նախարարության կողմից պարգեւատրվել է ՀՀ զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» մեդալով:

Կրթության եւ գիտության նախարարության կողմից պարգեւատրվել է ոսկե մեդալով:

Անձնական տվյալներ Ամուսնացած է, ունի երկու զավակ։

kotayk

Լրահոս