28 Հուլիսի, 2017

Yerkir.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության դեպքի մասին:

Կայքի տեղեկություններով՝ ամուսնու սպանության կասկածանքով ձերբակալված կինը մասնագիտությամբ բժշկուհի է:

Ընտանիքին ճանաչողները պատմում են, որ ամուսինը մշտապես բռնություն է կիրառել կնոջ նկատմամբ: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ վիճաբանությունների ժամանակ անգամ կնոջ գլխին եռման ջուր է լցրել, մազերը քաշել է: Թե որքանով են այս ասեկոսեները համապատասխանում իրականությանը, պարզ կլինի քննությամբ, սակայն այն, որ շատ արմավիրցիներ են պատմում ամուսնու դաժան վերաբերմունքի մասին, փաստ է:

Ընտանիքին ճանաչողներն այս գործով ձերբակալված սպանվածի որդուն՝ Նորիկ Սիմոնյանին նկարագրելիս էլ պատմեցին, որ նա պարկեշտ տղա է, ավարտել է Երևանի պետական համալսարանը և համակարգել է Armavir.am կայքը:

Շրջանառվում է նաև տեղեկություն այն մասին, թե իբր որդին մեծ պարտքեր է ունեցել և պարտատերերն այդ մասին հայտնել են հորը՝ Մանուկ Սիմոնյանին: Թե որքանով այս վարկածը կապ ունի սպանության դեպքի հետ, պարզ կլինի հետագայում:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

 

kotayk

Լրահոս