8 Ապրիլի, 2020

 ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառել է, որ շուտով Չինաստանից մեր երկիր կժամանի բժշկական պարագաներով և սարքավորումներով բեռնված ինքնաթիռ: ՀՀ պարետի գրառումը՝ ստորև.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ժամեր անց Երևանում վայրէջք կկատարի պարետատան նախաձեռնած հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան տեղափոխվող ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռքբերված, Չինաստանի պետական մարմինների, ինչպես նաև հայ և չինացի բարերարների կողմից նվիրաբերած բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակը.
120 հատ թոքերի արհեստական օդափոխման սարքեր,

2 թթվածնի մատակարարման կայան,

60 000 հատ թեստ,

60 000 հատ բժշկական դիմակ,

280 000 հատ պաշտպանիչ դիմակ,

20 000 հատ պաշտպանիչ ակնոցներ,

100 000 հատ պաշտպանիչ արտահագուստ, ինչպես նաև դեղամիջոցներ:

Տվյալ չվերթով Հայաստան են ժամանելու նաև օրեր շարունակ Չինաստանում Հայաստանի դեսպանությունում բնակվող ՀՀ երկու քաղաքացիներ, ովքեր անցնելու են 14-օրյա կարանտինային ռեժիմ:

Շնորհակալություն ենք հայտնում Չինաստանի կառավարությանը՝ թռիչքի իրականացմանն աջակցելու համար, ինչպես նաև գործընթացում ներգրավված գերատեսչություններին:

Առանձնահատուկ շնորհակալություն թռիչքը իրականացրած օդաչուներին և Չինաստանում ՀՀ դեսպանությանը»:

kotayk

Լրահոս