20 Հունիսի, 2020
 Ինչպես հայտնի է՝ մամուլում հրապարակում եղավ, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու գրավի գումարի մեծ մասը տվել են ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը («Տաշիր Գրուպ»), գործարար Սերգեյ Համբարձումյանը («Группа компаний «Монарх»»), ռուսաստանյան հայտնի միլիարդատեր, «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիայի խոշոր բաժնետեր Վլադիմիր Եվտուշենկովը (ի դեպ, Ռոբերտ Քոչարյանը «Սիստեմայի» տնօրենների խորհրդի անկախ տնօրեն է), ռուսաստանաբնակ հայտնի գործարար և բարերար Գենադի Ստեփանյանը։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին։ Սահմանվել է աննախադեպ բարձր՝ 2 միլիարդ դրամ (ավելի քան 4 միլիոն դոլար) գրավ։

Hayeli.am-ի ունեցած տեղեկություններով՝ ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի հետ մասնավոր զրույցներում, երբ փորձել են գոհունակություն հայտնել նրա կատարած քայլի համար, նա ասել է, որ իր  համար պատիվ է նախագահ Քոչարյանի համար գնալ այդ քայլին, և իր այս պահին և ներկայից այս բարդ իրավիճակում  միակ ընդունելի ղեկավարը հենց Ռոբերտ Քոչարյանն է:

kotayk

Լրահոս