4 Փետրվարի, 2017

«Ժամանակ» թերթը գրում է. «Հանրապետության տարբեր բնակավայրերից մի խումբ ազատամարտիկներ, ովքեր գործուն մասնակցություն են ունեցել Ապրիլյան պատերազմին, իրենց աջակցությունն են հայտնել «Ելք» դաշինքին։ Նրանցից շատերը հարում են ԵԿՄ-ին և 2008թ. ընտրություններին սատարել են Լևոն Տեր-Պետրոսյանին։ Նրանց հետ այս օրերին հանդիպում և ընտրարշավին մասնակցության ձևաչափը քննարկում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

kotayk

Լրահոս