mnews

4 Մայիսի, 2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներորդին օրինակ պատգամավոր դառնալուց հետո հասցրել է երկու տարբեր մեքենաներ գնել։ Ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված հայտարարագրի Հրաչյա Հակոբյանը պատգամավոր դառնալուց հետո 2 800 000 դրամով գնել է HYUNDAI SONATA 2.4 մակնիշի մեքենա եւ 2 000 000  դրամով BMW X5 4.6 IS մակնիշի ավտոմեքենա։ Մինչ պատգամավոր դառնալը Հրաչյա Հակոբյանը ունեցել է եւս երկու մեքենա՝ BMW X5 4.6 IS եւ ISUZU AXIOM 3.5 I։ Պատգամավորը հարկային տարվա  ընթացքում վաճառել է ISUZU AXIOM 3.5 I եւ մեկ BMW X5 4.6 IS, յուըրաքանչյուրը 2 մլն դրամ։ Մյուս BMW X5 4.6 IS-ը եւս հարկային տարվա ավարտին իրեն չի պատկանել, բայց այս մեքենան նա ըստ ամենայնի նվիրել է եւ ոչ վաճառել, քանի որ վաճառքի արժեք նշված չէ հայտարարագրում։

Նկատենք, որ պատգամավորը ունի նաեւ երկու բնակարան եւ մեկ հողամաս։ Հրաչյա Հակոբյանի դրամական միջոցները կազմել են 8 500 000 դրամ։

Հիշեցնենք, որ սա 2018 թվականի հայտարարագիրն է, իսկ 2019 թվականի տվյալները դեռեւս չեն հրապարակվել։

kotayk

Լրահոս