Կիրակի վաղ առավոտից Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը խուզարկում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) և նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ Երևանի մոտակայքում՝ Առինջ գյուղում գտնվող առանձնատունը: Այս կուսակցությունը ՀՀ խորհրդարանում տեղերի քանակի առումով երկրորդ տեղում է։ ԲՀԿ-ական պատգամավորները լրագրողներին ասացին, որ խուզարկությունը կապված էր Մարտունու 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառելու ենթադրյալ փորձի հետ: Հատկանշական է, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանը փոխարինեց Հայաստանի բոլոր իրավապահ մարմինների ղեկավարներին՝ ներառյալ ԱԱԾ-ին: Ծառայության նոր ղեկավարը 29-ամյա Արգիշտի Քյարամյանն է, ով այդպիսի երիտասարդ տարիքում ստացել է գնդապետի կոչում:
Ընդդիմադիր Գագիկ Ծառուկյանը կտրականապես մերժում է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները և դրանք անվանում «քաղաքական հետապնդում»: «Իհարկե, սա քաղաքական հետապնդում է», – ասել է նա լրագրողներին: «Ես ասացի, որ նրանք (Նիկոլ Փաշինյանի կառավարությունը) չեն կարող հաղթահարել իրավիճակը: Հիմա երկրում համաճարակ է մոլեգնում, երեք ամսից սով կլինի: Բայց ես պայքարելու եմ։ Անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ»,-ասել է Ծառուկյանը:
Ինչպես «Կոմերսանտ»-ին ասել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ և ԲՀԿ անդամ Վահե Էնֆիաջյանը, կուսակցությունը պատրաստ է «կիրառել օրենքով նախատեսված բոլոր միջոցները՝ դադարեցնելու այդ անօրինականությունները»:
Lurer.com