11 Դեկտեմբերի, 2021

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացվել, որ Այգեշատ գյուղի 19-ամյա բնակիչը իր «ՎԱԶ-2107» և «Գրանդ Շիրոկի» մակնիշի մեքենաներում «Կալաշնիկովի» ինքնաձիգ և ռազմամթերք է պահում:

Դեկտեմբերի 10-ին երիտասարդը, իր վարած «ՎԱԶ-2107» ավտոմեքենայով հանդերձ, բերման է ենթարկվել ոստիկանության Արմավիրի բաժին։ Ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է «ԱԿ» ինքնաձիգ՝ 21 փամփուշտով լիցքավորված փամփշտատուփով։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Երիտասարդը ձերբակալվել է:

Կատարվում է քննություն։

 

kotayk

Լրահոս