Արայիկ Խանդոյանի ընտանիքին օգնելու համար հավաքվել է 30 հազար դոլար

16

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի ընտանիքին օգնելու համար Gofundme.com կայքում մեկնարկած դրամահավաքի ընթացքում երեկ արդեն ավելի քան 30 հազար դոլար էր հավաքվել։

«Սա այն դեպքում, երբ նպատակը 5000 դոլար հավաքելն է եղել։ Դրամահավաքը հայտարարվեց այն բանից հետո, երբ համացանցում տարածում գտավ Խանդոյանի ընտանիքի սոցիալական ծանր վիճակի մասին»,-գրել է «Հայկական ժամանակը»: