3 Սեպտեմբերի, 2017

Երեկ՝ սեպտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Լոոռւ մարզի Բազում գյուղի բնակիչ, 21-ամյա Ալբերտ Աղաբեկյանը Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում՝ Սպիտակի ոլորաններում, իր վարած ВАЗ 21015 մակնիշի 35 FC 299 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել ձորում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Աղաբեկյանն ու ուղևորներ, համագյուղացիներ, 22-ամյա Վրեժ Ծատուրյանն ու 21-ամյա Ռաֆայել Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ծառայողները: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում քննիչ Գ. Մինասյանի կողմից, ով դեպքի վայրում ղեկավարել է քննչական աշխատանքները՝ նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

kotayk

Լրահոս