Դավիթ Տոնոյանը Բելառուսի ՊՆ-ի հետ քննարկել է ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները

2
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը
goodwinbe

փետրվարի 13-14-ը պաշտոնական այցով մեկնել է Բելառուսի Հանրապետություն:
Ինչպես հայտնում է Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարության
կայքէջը, այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության
նախարարության պատվիրակությունը բանակցություններ է վարել Բելառուսի
Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի և Բելառուսի
Հանրապետության պաշտպանության նախարարի հետ:

Կողմերը քննարկել են երկու պետությունների միջև ռազմական
համագործակցության վիճակը և հետագա զարգացման հեռանկարները, ինչպես նաև
հաստատվել են Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարության և ՀՀ
պաշտպանության նախարարության միջև երկկողմ համագործակցության 2020 թվականի
ծրագիրը: