mnews

31 Մարտի, 2017

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

Ani Product

«Մեր տեղեկություններով, Վրաստանից «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համակարգ տեղափոխելու՝ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանին վերագրվող գործընթացում ներգրավված է եղել նաև ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակից:

Ani Product

ԱԱԾ աշխատակցի պատճառով էլ հնարավոր է եղել այդ գործարքը հեշտությամբ բացահայտել: Հիշեցնենք, որ մարտի 22-ին «Իգլա» զինատեսակն ապօրինի կերպով ՀՀ տեղափոխելու կասկածանքով ձերբակալվել են Սամվել Բաբայանը, նրա ընկեր Սանասար Գաբրիելյանն ու ևս մեկ անձ: Սույն գործով ՀՀ ևս մի քաղաքացի ձերբակալվել է Վրաստանում:

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Ավելի շուտ, երբ հայտնի է դարձել, որ նման զենք ձեռք բերելու և Հայաստան տեղափոխելու նախաձեռնություն կա, խմբին կցվել է ԱԱԾ մի գործակալ, որն էլ, հետևելով ու մասնակցելով այդ գործընթացին՝ ողջ տեղեկատվությունը հաղորդել է իր կառույցին: Նա, բնականաբար, ձերբակալվածների մեջ չէ: Ի դեպ, ԱԱԾ-ն բավականին ժլատ է այս գործի առնչությամբ որևէ տեղեկություն տրամադրելու հարցում: Մենք երեկ փորձեցինք գոնե մեկնաբանություն ստանալ մեր տեղեկության վերաբերյալ, բայց ԱԱԾ լրատվական ծառայությունից չպատասխանեցին՝ հարցը գրավոր պահանջելով»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս