23 Փետրվարի, 2017

Այսօր՝ փետրվարի 23-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող, 1991թ. ծնված Գոռ Ֆրունզիկի Խուդինյանը Լոռու մարզի Ճոճկան գյուղից է, սակայն երկար տարիներ է, ինչ բնակություն էր հաստատել Վանաձորում: Գոռն ամուսնացած էր, ուներ մանկահասակ երեխա:

Գոռի հայրը՝ Ֆրունզիկ Խուդինյանը, աշխատում է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչությունում: Հայրն այս գիշեր հերթապահության է եղել, առավոտյան՝ հերթապահությունն ավարտելուց անմիջապես հետո նրան կանչել են ու տեղեկացրել ծանր կորստի մասին:

Հիշեցնենք, որ Գոռ Խուդինյանը մահացել է հակառակորդի կրակը ճնշելու նպատակով գնդացրով պատասխան կրակ վարելու ժամանակ:

kotayk

Լրահոս