3 Հունիսի, 2017

Բանակային 45 օրվա ընթացքում ծանր հիվանդություն ձեռք բերած Մայիս Գեղամյանը, ով օստեոգեն սարկոմա (չարորակ ուռուցք) հիվանդության դեմ երկար պայքարում էր, այսօր մահացել է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզի Արուճ համայնքի ղեկավար Բագրատ Մարտիրոսյանը:

Համայնքի ղեկավարն ասաց, որ վաղը կլինի նրա հուղարկավորությունը: «Վերջին մեկ ամսում ահավոր ծանր էր վիճակը»,- ասաց նա և նշեց, թե չնայած մեծ հույսեր ունեին, որ բուժումն արդյունք կտա:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

 

kotayk

Լրահոս