11 Փետրվարի, 2020

2019 թվականի դեկտեմբերի 2-ին զորամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Աջամյանի ինքնասպանության վարկածը հերքվել է դատաբժշկական եզրակացությամբ:

Այս մասին Aravot.am-ին հայտնեց Աջամյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը:

Փորձաքննությամբ հերքվել է այն վարկածը, թե Աջամյանը կրակել է զինծառայող Դավիթ Մելիքբեկյանի վրա, հետո իրեն է կրակել, քանի որ դատագենետիկական փորձաքննությամբ նախ հաստատվել է, որ Արթուր Աջամյանի զենքի վրա երեք տարբեր անձանց ԴՆԹ-ի խառնուրդ կա, ինչը որոշակիացնելու համար նշանակվել է լրացուցիչ դատագենետիկական փորձաքննություն, բացի այդ վիրավորում ստացած Մելիքբեկյանի հայտնաբերման վայրից հողանման զանգվածի վրա հայտնված արնանման հետքերի ու Աջամյանի պահեստատուփերի վրա հայտնաբերված արնանման հետքերի համընկում չի եղել:

Փաստաբանի խոսքով՝ դատաբժշկական եզրակացությունը հաստատել է, որ Աջամյանի վրա առկա են վնասվածքներ, եւ դրանք բծեր չեն, այլ տարբեր ժամանակահատվածներին ստացած վնասվածքներ.

«Ճակատին բութ առարկայով հասցված վնասվածք է եղել, որը հասցվել է մահվանից մեկ ժամ առաջ, ստացվում է, որ նախ գլխին է հարված ստացվել, հետո՝ հրազենային վանսվածք, տարբեր մատներին քերծվածքներ են եղել մահվանից մեկ-երկու օր առաջվա վաղեմության, ուսին՝ հին վնասվածք, ոտքին՝ սալջարդ, որը ստացել է մահվանից հինգ օր առաջ, այսինքն՝ մեկ շաբաթվա վաղեմության վնասվածքների հետ գործ ունենք»:

Փաստաբանի խոսքով, փորձաքննությամբ հստակեցվել է նաեւ, թե ինչ հեռավորությունից է Աջամյանը կրակոցը ստացել, գնդակն արձակվել է 0,3-0,5 սմ հեռավորությունից, այսինքն.

«Հենման կետ չի եղել, կտրականապես հերքվում է ինքնասպանությունը»:

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում

kotayk

Լրահոս