3-րդ զորամիավորման զորամասերից մեկում իրականացվել է մարտական հերթափոխ

3-րդ զորամիավորման զորամասերից մեկում օգոստոսի 6-ին իրականացվել է մարտական հերթափոխ։ Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից:

Մինչ հերթափոխի իրականացումը, ստուգվել է անձնակազմի հանդերձանքը, սպառազինությունը և անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը։

Ստորաբաժանումների հրամանատարները զինծառայողներին հրահանգավորել են մարտական հերթապահության ընթացքում անվտանգության կանոնների պահպանման, զգոնության բարձրացման վերաբերյալ։