Բերձորի 69-ամյա բնակիչը այս պահին դեռ չի վերադարձվել, սակայն պայմանավորվածություն կա, որ օրվա ընթացքում կվերադարձվի

Նախօրեին ադրբեջանական կողմում հայտնված Բերձորի 69-ամյա բնակիչը այս պահին դեռ չի վերադարձվել, սակայն պայմանավորվածություն կա, որ օրվա ընթացքում կվերադարձվի: Այս տեղեկությունը NEWS.am-ին հայտնել է  Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը:

«Բանակցություններ են ընթանում խաղաղապահների միջնորդությամբ, պայմանավորվածություն կա, որ այսօր կվերադարձնեն քաղաքացուն»,-ասել է  նա:

Ani Product

Նա նշեց, որ քաղաքացին պատերազմից առաջ բնակվել է Ղազարապատ գյուղում, որն անցել է ադրբեջանցիների վերահսկողության տակ:

Ani Product

Ավելի վաղ ԱՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ հունվարի 14-ին, ժամը 15:00-ին Բերձոր քաղաքի 69-ամյա բնակիչ Անդրանիկ Հրանտի Ալեքսանյանը հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի: