29 Ապրիլի, 2020

Ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Ամրամ Մակինյանն՝ անդրադարձել է ՀՀ վարչապետի խոսնակի ֆեյսբուքյան գրառմանը, թե «վարչապետի աշխատակազմի տվյալներով Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը կեղծ փայատերերի միջոցով ապօրինի փայաբաժիններ է ունեցել նաեւ «Սպայկա» ընկերությունում, «Երեւան մոլում», «Շանթ» եւ «Արմենիա» հեռուստաընկերություններում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, մի շարք այլ ընկերություններում»։

«Հարգելի տիկին Գևորգյան, անչափ շնորհակալ եմ այս հույժ կարևոր «տեղեկատվությունն» ուշ ժամի հրապարակելու համար։ Այն չափազանց կարևոր էր Եվրոպական դատարանում մեր վերջնական հաղթանակը գրանցելու համար։

Հ.Գ. Ձեր հաջորդ գրառման մեջ առաջարկում եմ նշել, որ Միքայել Մինասյանը բաժնեմաս ունի «Հայկական ժամանակ» օրաթերթում և «Իմ քայլը» հիմնադրամում»։

kotayk

Լրահոս