1 Մայիսի, 2020

Ընդամենը 2 տարի առաջ Փաշինյանն ի՛նքն էր բողոքում, որ երկրում 800 հազար մարդ ճռռում է, իսկ 350 հազար մարդ այդ 800 հազար մարդուց պահանջում է՝ մեր աշխատավարձերը բարձրացրո՛ւ, մեր նպաստներն ու թոշակները բարձրացրո՛ւ։

Ընդամենը 2 տարի հետո Փաշինյանն ի՛նքն է առաջարկում՝ 350 հազար մարդը 800 հազար ճռռացողներից թող պահանջի՝ գնա ու մեր կոմունալները մուծի՛։

Բազմակարծություն կուտակած գլխի հետ կապված ամեն ինչ պարզ է։ Էստեղ ինձ այլ հարց է հետաքրքրում՝ բա կառավարությունն ինչի՞ համար է։

Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

kotayk

Լրահոս